Գործունեություն    

Հայտարարություն

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեն հրավիրում է բոլոր գիտաշխատողներին եւ ասպիրանտներին բաժանորդագրվելու եւ անվճար օգտվելու կոմիտեում բացված գրադարանի տպագիր եւ էլեկտրոնային նյութերից, ինչպես նաեւ ինտերնետային կապից:

Այդ նպատակով անհրաժեշտ է լրացնել բաժանորդագրության  թերթիկ եւ այն ուղարկել pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով:

Գրադարանը գտնվում է Գիտության պետական կոմիտեի շենքում (հասցե՝  Օրբելի եղբայրների 22, 706 սենյակ, հեռախոս՝ 210 140+108):

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ





 Ծրագրեր

 Մրցույթներ

 Սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ

 Հղումներ

 Կայքի քարտեզ

 Բաժանորդագրություն

     
 


 

 

 

 

 

 

 

 

 



Դուք
168928-րդ
այցելուն եք
Հարցեր և պատասխաններ


Հարց 1. – Ովքե՞ր կարող են գիտական աստիճանի համար հավելավճար ստանալ:

 

Պատասխան- Գիտական աստիճանի (թեկնածուի կամ դոկտորի) համար հավելավճար կարող են ստանալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում եւ թեմաներում ընդգրկված գիտաշխատողները (տե՛ս

«Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 19, կետ 2 ,  ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 8-ի N 2-Ն որոշում:

Հարց 2. - Տրվում է արդյո՞ք հավելավճար գիտական աստիճան ունեցող թոշակային տարիքի անձանց:

 

Պատասխան - Գիտական աստիճանի համար հավելավճար տրվում է թոշակային տարիքի այն անձանց, ովքեր ընդգրկված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին իրականացվող գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերում եւ թեմաներում (տե՛ս «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենք, հոդված 19, կետ 3ՀՀ կառավարության 2008 թվականի հունվարի 8-ի N 2-Ն որոշում

 

 

Հարց 3. - Ի՞նչ պարբերականությամբ է ներկայացվում գիտական աստիճանի համար հավելավճար ստացողների ցուցակը, և արդյոք անհրաժե՞շտ է ներկայացնել այն, եթե ցանկում փոփոխություններ չկան:

 

Պատասխան - Գիտական աստիճանի համար հավելավճար ստացողների ցուցակը անհրաժեշտ է ներկայացնել յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա   մինչև 15-ը՝ անկախ փոփոխություններից:

 

 

Հարց  4. -  Ո՞ր դեպքում է երկարատև արտասահմանյան գործուղման մեջ գտնվող  գիտությունների դոկտորը կամ թեկնածուն շարունակում գիտական աստիճանի համար նախատեսված հավելավճարը ստանալ:

 

Պատասխան - Երկարատև արտասահմանյան գործուղման մեջ գտնվող  գիտությունների դոկտորը կամ թեկնածուն շարունակում է ստանալ գիտական աստիճանի համար նախատեսված հավելավճարը, եթե հանդիսանում է գիտական կամ գիտատեխնիկական գործունեության իրականացնող կազմակերպության հաստիքային աշխատող՝ անկախ դրույքաչափից:

 

 

Հարց 5. – Ինչպե՞ս է ձեւավորվում գիտական կազմակերպություններում աշխատողների աշխատավարձի չափը:

 

Պատասխան – Գիտական եւ գիտատեխնիկական բազային ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերում ընդգրկված անձանց աշխատավարձերի չափը սահմանում է գիտական կազմակերպության տնօրինությունը, իսկ պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորմամբ իրականացվող թեմաներում ընդգրկված անձանց աշխատավարձի չափը որոշում է թեմայի ղեկավարը՝ համաձայնեցնելուվ գիտական կազմակերպության տնօրինության հետ:

 

 

Հարց 6. - Միջազգային գիտաժողովներին մասնակցելու ֆինանսական աջակցության համար ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե:

 

Պատասխան - Միջազգային գիտաժողովներին մասնակցելիս՝ ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից ֆինանսական աջակցություն  ստանալու համար անհրաժեշտ է կոմիտեի աշխատակազմ ներկայացնել՝


-գիտաժողովին մասնակցելու հրավերը, որում պետք է նշվի, որ մասնակիցն ունենալու է բանավոր զեկուցում (բացառությամբ մինչեւ 35 տարեկան գիտնականների),

-տրանսպորտային միջոցի տոմսի ամրագրման մասին տեղեկանքը, որում պետք է նշված լինի տոմսի լրիվ արժեքը:

 

 

Հարց  7. – Ի՞նչ փաստաթղթեր է անհրաժեշտ ներկայացնել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե՝ ՀՀ-ում գիտական միջոցառումներ անցկացնելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու համար: 

 

Պատասխան - ՀՀ-ում գիտական միջոցառում անցկացնելու համար անհրաժեշտ է ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ ներկայացնել ֆինանսական աջակցության հայտ:

Ֆինանսական աջակցության հայտը պետք է պարունակի տեղեկատվություն միջոցառման նպատակի, գիտական կարևորության, կազմակերպիչների վերջին տարիների ընթացքում ձեռք բերած արդյունքների, ՀՀ-ում համապատասխան կադրերի կամ դպրոցի առկայության, միջազգային համագործակցության նպաստելու, երիտասարդ մասնագետներ ընդգրկելու աստիճանի, հնարավոր այլ ֆինանսական աղբյուրների առկայության և պահանջվող ֆինանսական ծավալների վերաբերյալ:

 

Միջոցառումների հայտերը լրացվում են՝ համաձայն կոմիտեի կողմից սահմանված ուղեցույցի և ձևերի (բեռնել):  

 

 

Հարց 8. – Ինչպե՞ս է իրականացվում ՀՀ-ում գիտական միջոցառում կազմակերպելու համար ֆինանսական աջակցություն ստանալու նպատակով ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե ներկայացված հայտերի ընտրությունը:

 

Պատասխան - Գիտական միջոցառման անցկացման ֆինանսական աջակցության հայտերի ընտրությունն իրականացում է մրցութային հիմունքներով` համաձայն ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից մշակված գնահատման չափանիշների:


Միջոցառման հայտը գնահատվում է 5-բալանոց համակարգով և ամբողջ թվերով` ըստ հետևյալ բաղադրիչների.


• գիտական կարևորություն,

• մասնակիցների կազմ,

• ՀՀ-ում համապատասխան մասնագետների կամ դպրոցի առկայություն,

• միջազգային համագործակցությանը նպաստելու աստիճան,

• երիտասարդ մասնագետների (մինչև 35 տ.) մասնակցության աստիճան:

 

 

Հարց 9. - Ովքե՞ր կարող են մասնակցել ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարվող դրամաշնորհային մրցույթներին:

 

Պատասխան - ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կողմից հայտարարվող դրամաշնորհային մրցույթներին մասնակցելու կարգն ու պայմանները սահմանվում են տվյալ մրցույթի հրավերով:

 

 

Հարց 10. - Ի՞նչ նպատակով են ստեղծվում  Գիտական կենտրոնները:

 

Պատասխան - Գիտական կենտրոնների ստեղծման նպատակը գիտական կազմակերպությունների կողմից իրականացվող հիմնարար, կիրառական հետազոտությունների ու մշակումների արդյունավետության բարձրացումը, գիտության, կրթության և արտադրության ինտեգրումն է:

Գիտական կենտրոն կարող են ձևավորել Հայաստանի Հանրապետության մեկ կամ մի քանի գիտական կազմակերպություններ, բարձրագույն ուսումնական հաստատություններ, գիտաարտադրական միավորումներ և գիտական, գիտատեխնիկական, գիտակրթական գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններ (տե՛ս ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Գիտական կենտրոնների ձեւավորման սկզբունքները, չափանիշները եւ կարգը հաստատելու մասին» N 1555-Ն որոշում):

 

Հարց 11. - Որո՞նք են գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքները և չափանիշները:

 

Պատասխան - Գիտական կենտրոնների ձևավորման սկզբունքներն են` գիտական կազմակերպությունների գիտական հետաքրքրությունների ընդհանրությունը, գիտական ներուժի, նյութատեխնիկական բազայի և տարածքների համատեղ օգտագործումը, գիտական ներուժի և վարչասպասարկող անձնակազմի օպտիմալացումը, գիտական ներուժի արդյունավետ, նպատակային վերարտադրությունը, կառավարման համակարգում ժամանակակից մենեջմենթի ներդրումը, ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետության բարձրացումը:

 

Գիտական կենտրոնների ձևավորման չափանիշներն են՝ համապատասխան նյութատեխնիկական բազայի և տարածքների, բարձր որակավորում ունեցող գիտական աշխատողների և մասնագետների համալիր ուսումնասիրություն կատարելու կարողությունը, միջազգային համագործակցության փորձի, մտավոր սեփականության օբյեկտների, գիտական արդյունքների ներդրման փորձի առկայությունը (տե՛ս ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի «Գիտական կենտրոնների ձեւավորման սկզբունքները, չափանիշները եւ կարգը հաստատելու մասին» N 1555-Ն որոշում):

 

 

 

 

Հարց 12. - Կա՞, արդյոք, գիտության բնագավառում համագործակցություն՝ ՀՀ և ԼՂՀ  կառավարությունների միջև:

 

Պատասխան - 2009 թվականի նոյեմբերի 15-ին կնքվել է համագործակցության պայմանագիր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի և ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարության միջև:

 

Պայմանագրով նախատեսվում է բնագիտական, տեխնիկական և հումանիտար գիտությունների բնագավառներում իրականացնել համատեղ աշխատանքներ, համատեղ ֆինանսավորել անկախ փորձաքննության արդյունքների հիման վրա մրցութային հիմունքներով ընտրված գիտական հետազոտությունների նախագծեր, աջակցել երիտասարդ գիտնականների կողմից իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին, կադրերի վերապատրաստմանը, համատեղ անցկացնել գիտաժողովներ, դասընթացներ, սեմինարներ և գիտական այլ միջոցառումներ:

 




0028, ք. Երեւան, Օրբելի 22
Հեռախոս 210 140 /109/, ֆաքս 210 140 /104/
E mail: info@scs.am
© 2008-2010
ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտե