ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Մեր մասին » Կոմիտեի անձնակազմ » Գիտական քաղաքականության վարչություն » պետ` Արտաշես Սերգեյի Ջավադյան

Ջավադյան Արտաշես Սերգեյի

Գիտական քաղաքականության վարչության պետ

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1963 թ. փետրվարի 25, ք. Երևան

Կրթություն

1985 թ. ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը` բուժական գործ մասնագիտությամբ

2006 թ. ավարտել է Երևանի դատական փորձագիտության և հոգեբանության ինստիտուտը` իրավագետ, դատական փորձագետ մասնագիտությամբ

Գիտական աստիճան, կոչում

Բժշկական գիտությունների թեկնածու

Աշխատանքային գործունեություն

2018 թ. նոյեմբերի 6-ից` ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ

2017-2018 թթ. - ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ

2004-2017 թթ. - ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրեն

1998-2004 թթ. - ՀՀ առողջապահության նախարարության

-Վերահսկողական տեսչության պետ,

-Տնտեսագիտության և օրենսդրության գլխավոր վարչության պետ, կոլեգիայի անդամ

-Կրթության, գիտության և անձնակազմի կառավարման վարչության պետ

1996-1998 թթ.- ՀՀ Կոտայքի մարզպետարանի Առողջապահության բաժնի պետ

1992-1996 թթ. - ՀՀ ԱՆ Չարենցավանի բուժմիավորման գլխավոր տնօրեն

1990-1992 թթ. - ԽՍՀՄ առողջապահության նախարարություն առաջին կարգի մասնագետ, նախարարի առաջին տեղակալի բժիշկ-խորհրդական

1985-1990 թթ. - ԽՍՀՄ ԲԳԱ Վիրաբուժության համամիութենական գիտական կենտրոնի (ՎՀԳԿ) Երևանյան մասնաճյուղ (կլինիկական օրդինատոր, բժիշկ-վիրաբույժ, գիտաշխատող)

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր