Մարդոյան Լևոն Գրիգորի
Գիտության կոմիտեի գլխավոր քարտուղար
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1954 թ. ապրիլի 14, ք. Երևան
Կրթություն
1973-1978 թթ.
Երևանի պետական համալսարան,
մասնագիտությունը` ֆիզիկա, որակավորումը` ֆիզիկոս
Գիտական աստիճան, կոչում
Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոցենտ
Քաղաքացիական ծառայության դասային աստիճան
ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդական
Աշխատանքային գործունեություն
2014 թ.-ից ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար
2008 -2014 թթ. ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի աշխատակազմ, գիտական գործունեության կազմակերպման վարչության պետ
2006- 2008 թթ. ԵՊՀ գիտահետազոտական վարչության բնական գիտությունների բաժնի վարիչ
2000- 2006 թթ. ԵՊՀ տեսական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ
1999- 2006 թթ. ԵՊՀ հեռանկարային հետազոտությունների միջազգային կենտրոնի փոխտնօրեն
1991 - 1993 թթ. ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի «Քվանտային մեխանիկայի մաթեմատիկական պրոբլեմներ» գիտահետազոտական խմբի ավագ գիտաշխատող
1991 - 1991 թթ. ԵՊՀ բարձր էներգիաների ֆիզիկայի լաբորատորիայի սեկտորի վարիչ
1989- 1991 թթ. ԵՊՀ բարձր էներգիաների ֆիզիկայի լաբորատորիայի ավագ գիտաշխատող
1987- 1989 թթ. ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի գիտահետազոտական խմբի գիտաշխատող
1985- 1987 թթ. ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի գիտահետազոտական խմբի ինժեներ
1978 - 1985 թթ. Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ատոմային ֆիզիկայի ամբիոնի լաբորանտ
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ որդի