ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

01.03.2021

2021 թ. հունիսի 12-13-ը Թուրքմենստանի գիտությունների ակադեմիայի և կրթության նախարարության կողմից անցկացվելու է «Գիտություն, տեխնիկա և նորարարական տեխնոլոգիաների զարգացում» խորագրով առցանց համաժողով՝ նվիրված Թուրքմենստանի անկախության 30-ամյակին:

Համաժողովի աշխատանքային լեզուներն են թուրքմեներենը, անգլերենը և ռուսերենը:

Թեմատիկ ուղղություններն են՝

        1. Նանոտեխնոլոգիաներ, քիմիական տեխնոլոգիաներ, նոր նյութերի ուսումնասիրություն, էներգետիկա և տեխնիկական գիտություն,
        2. Բիոտեխնոլոգիա, մոլեկուլային կենսաբանություն, գյուղատնտեսություն, էկոլոգիա և գենետիկա,
        3. Տեղեկատվական և հաղորդակցության համակարգեր, համակարգչային տեխնոլոգիաներ,
        4. Ժամանակակից բժշկություն և դեղամիջոցների արտադրության տեխնոլոգիա,
        5. Նորարարական տնտեսություն,
        6. Հումանիտար գիտություններ:

Միաժամանակ, թեմատիկ ուղղությունները կարող են լրացվել մասնակիցների առաջարկությամբ:

Համաժողովին մասնակցելու համար հրավիրվում են միջազգային, այդ թվում՝ ՀՀ գիտական կենտրոնների, ինստիտուտների և համալսարանների գիտնականներ և մասնագետներ:

Համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն հասանելի է https://science.gov.tm կայքում: Մասնակցության հայտերը պետք է
ներկայացնել մինչև 2021 թ. ապրիլի 10-ը՝ conference.tkm.june2021@gmail.com և conference.tkm.june2021@science.gov.tm էլեկտրոնային հասցեներին: