ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

01.06.2021

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն Գերմանիայի կրթության և հետազոտությունների դաշնային նախարարության հետ համատեղ հայտարարում է գիտական հետազոտությունների հայ-գերմանական համատեղ թեմաների աջակցության «ՀՀ ԿԳՄՍՆ ԳԿ – ԳԿՀԴՆ - 2022» ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Գիտության կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման առցանց համակարգի միջոցով  (https://grants.scs.am), մինչև 2021 թ. օգոստոսի 31-ը ներառյալ (հայտերի ուղարկման հնարավորությունը կարգելափակվի Երևանի ժամանակով ժամը 18:00-ին):

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Գիտության կոմիտեի գիտական գործունեության վարչության միջազգային համագործակցության բաժնից աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-13:00 և 14:00-17:00՝ 010 210140 (115) հեռախոսահամարով:

Մրցույթի հրավերի փաթեթը