ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

01.06.2022

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն կազմակերպում է գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման հայտերի ընտրության ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ծրագրում ընդգրկված գիտական պետական կազմակերպությունների կամ բուհերի կողմից ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի/սարքավորումների ձեռք բերման նպատակով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի օգոստոսի 12-ի N 1028-Ա/2 հրամանով հաստատված «Գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգի»:

Մրցույթի հայտի ձևը զետեղված է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ինտերնետային կայքում՝ www.scs.am «Գիտական գործունեություն» բաժնի «Հայտերի ձևեր» ենթաբաժնում:

Հայտը ներկայացվում է կազմակերպության ղեկավարի գրավոր դիմումով՝ առձեռն (ք. Երևան, Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22, ՀՀ գիտության կոմիտե) կամ էլեկտրոնային փոստով (info@scs.am):

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի սեպտեմբերի 9-ը:

Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ և խորհրդատվություն կարելի է ստանալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի գիտական գործունեության կազմակերպման վարչությունից՝ աշխատանքային օրերին ժամը 10:00-13:00 և 14:00-17:00, հեռախոս՝ 010-21-01-40 (*113, *116):

Մրցույթի հայտի ձևը