ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի դոկտորական ցանցերի մրցույթը

01.06.2023

Մեկնարկել է «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի դոկտորական ցանցերի 2023 թվականի մրցույթը:

Մրցույթի շրջանակներում 434,8 միլիոն եվրո կհատկացվի գիտության բոլոր բնագավառների ավելի քան 130 նախագծերի ֆինանսավորմանը և 1600 դոկտորանտների վերապատրաստմանն ու հմտությունների զարգացմանը:

Մրցույթին կարող են դիմել Եվրոպայի և դրա սահմաններից դուրս գտնվող բարձրագույն ուսումնական հաստատությունների, գիտահետազոտական ինստիտուտների, մասնավոր հատվածի կազմակերպությունների, ներառյալ՝ ՓՄՁ-ների, ինչպես նաև այլ ոչ ակադեմիական կազմակերպությունների միջազգային կոնսորցիումները: Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 28-ը։

Մրցույթին հայտ ներկայացնելու ընթացակարգերին ծանոթանալու և մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք մասնակցել սույն թվականի հունիսի 14-ին կայանալիք առցանց տեղեկատվական օրվան, վերջինիս գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://marie-sklodowska-curie-actions.ec.europa.eu/event/information-session-msca-doctoral-networks-2023

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ գիտության կոմիտեում «Մարի Սկլոդովսկա-Կյուրիի գործողություններ» ծրագրի ազգային կոնտակտային անձ Օֆելյա Զաքարյանին (հեռ. 055908046):