ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Մրցույթի արդյունքները հայտնի են

03.08.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թ. հուլիսի 30-ի N 1228-Ա/2 հրամանով  հաստատվել է ս.թ. մայիսի 27-ին հայտարարված  Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում երկակի նշանակության ծրագրերի աջակցության մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը

Այս տարի մրցույթի արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 12 գիտական թեմա: Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2021 թ. օգոստոսից: