ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

«Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամն» ընդունում է դրամաշնորհների հայտեր

03.08.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության, «Մանուկյան Սիմոն հիմնադրամի» և Հայաստանի ամերիկյան համալսարանի համագործակցության արդյունքում ստեղծված «Մանուկյան Սիմոն հետազոտական հիմնադրամը» հայտարարել է հետազոտական դրամաշնորհների հայտերի ընդունման մեկնարկի մասին:

Հետազոտությունների թեմաներն են`

«Հանրային հաղորդակցության միջոցով խթանելով Կորոնավիրուսային համավարակի ժամանակ կանոններին հետևելը» (վերջնաժամկետ՝ 20.08.2020 թ.),

«Առցանց առևտուր․ խնդիրներն ու հնարավորությունները հայաստանյան ՓՄՁ-ների համար» (վերջնաժամկետ՝ 01.09.2020 թ.):

Հետազոտությունների տեխնիկական առաջադրանքին և հայտերի ընդունման գործընթացին կարելի է ծանոթանալ https://msrf.aua.am/current-solicitations/ հղումով: