ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կրթաթոշակի հնարավորություն՝ FAST-ի ADVANCE ծրագրի շրջանակում

04.05.2023

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում մեկնարկել է երկու նախագծերի հետազոտական թիմերի համալրման գործընթացը։ Հետազոտական նախագծերը ղեկավարվում են միջազգային հանրաճանաչ գիտնականների կողմից։ Նշված նախագծերի տևողությունը 4 տարի է։ Ըստ հաստատված բյուջեի՝ հարցազրույցի փուլը հաղթահարած և նախագծում ընդգրկված գիտնականները և ուսանողները կստանան մրցունակ կրթաթոշակ ADVANCE հետազոտական դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Առաջին հետազոտական նախագիծը՝ մաթեմատիկական անալիզի ոլորտում, ղեկավարվում է Գենտի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Ռուժանսկիի կողմից։ Նախագծի մանրամասները, ինչպես նաև դիմելու ընթացակարգը հասանելի են https://bit.ly/441HCvZ  հղումով:

Հետազոտական մյուս նախագիծը՝ ռադիոկենսաբանության ոլորտում, ղեկավարվում Է Մաունթ Սինայի Իքանի բժշկական դպրոցի պրոֆեսոր Դավիթ Ղուկասյանի կողմից։ Նախագծի մանրամասները, ինչպես նաև դիմելու ընթացակարգը հասանելի են https://bit.ly/3NeOVu9  հղումով։

Հարցերի դեպքում դիմորդները կարող են կապ հաստատել research@fast.foundation էլ․ փոստի միջոցով։