ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՀ ԿԳՆ ոսկե հուշամեդալ՝ ակադեմիկոս Էդուարդ Խաչիկյանին

23.02.2009

Այսօր ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը աստղաֆիզիկայի բնագավառում գիտամանկավարժական բեղմնավոր գործունեության, ինչպես նաեւ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող, ակադեմիկոս Էդուարդ Երեմի Խաչիկյանին հանձնել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն պարգեւը՝ ոսկե հուշամեդալը:

 

Է. Խաչիկյանը հանդիսանում է ավելի քան 160 գիտական հոդվածի հեղինակ, եղել է նաեւ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի դեկան եւ աստղաֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր:

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին