Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

2023 թվականին մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

    1.  Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ,
    2.  Ճարտարագիտական գիտություններ,
    3. Գյուղատնտեսական գիտություններ (այդ թվում` կենսաբանական գիտություններ),
    4. Տեղեկատվական տեխնոլոգիաներ (այդ թվում նաև` ռազմական գիտություններ),
    5. Մանկավարժական գիտություններ,

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Հայտերն ընդունվում են 2023 թվականի ապրիլի 5-ից մինչև մայիսի 2-ը ներառյալ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝  «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: Հարցերի դեպքում կարող եք զանգահարել (+374 10) 599-642:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև 500.000-ական դրամի չափով:

Մրցութային հանձնաժողովն առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կապահովեն.

    • նորարար և կիրառական նշանակություն,
    • ներկայացված գաղափարի շարունակականություն,
    • հանրային մասնակցության բաղադրիչ,
    • միջգիտակարգային լուծումներ: