ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հայտնի են «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2022» մրցույթի արդյունքները

05.10.2022

ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թ. հոկտեմբերի 4-ի N 1799-Ա/2 հրամանով  հաստատվել է «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2022»  մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված գիտական թեմաների ցանկը:

Թեմաների ֆինանսավորումը կսկսվի 2022 թ. հոկտեմբերից:

Ցանկում ընդգրկվել են 37 գիտական թեմաներ, որոնցից 4-ի ֆինանսավորումը կքննարկվի «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» մրցույթն ամփոփելուց հետո:

Գիտության  կոմիտեն շնորհավորում  է մրցույթի շահառուներին և մաղթում արդյունավետ աշխատանք:

         

Ուշադրություն.

Ցանկում ներառված Կազմակերպությունների ղեկավարներին`

անհրաժեշտ է մինչև ս.թ. հոկտեմբերի 12-ը Գիտության կոմիտեի հետ կնքել  ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագրեր (3 օրինակից)՝ ներկայացնելով նաև խմբի կատարողների հետ կնքված պայմանագրերի պատճենները: Թեմայի ղեկավարները պայմանագրերը (ներառյալ Առաջադրանքն ու Օրացուցային պլանը) պետք է ներբեռնեն Կոմիտեի մրցույթների հայտերի և հաշվետվությունների ընդունման համակարգից (https://grants.scs.am):