ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Մրցույթ՝ «100 գաղափար Հայաստանի համար»

06.10.2022

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները:

Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնությունները:

Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերում՝

      1. Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
      2. Քիմիական գիտություններ
      3. Գյուղատնտեսական գիտություններ
      4. Ռազմական գիտություններ
      5. Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր:

Հայտերն ընդունվում են 2022 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև նոյեմբերի 5-ը ներառյալ:

Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկտրոնային հասցեին՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը:

Մրցույթին ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարները, որոնց կտրվի դրամական պարգև՝ 500.000-ական դրամ:

Մրցույթային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք կունենան.

      • կիրառական նշանակություն,
      • ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը,
      • գաղափարն ունի հանրային մասնակցության բաղադրիչ
      • առաջարկում են միջգիտակարգային լուծումներ: