ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության պետական կոմիտե

Ի գիտություն

11.05.2017

Իտալիայի  լ'Ակվիլա քաղաքում գտնվող GSSI (Gran Sasso Science Institute) հետազոտությունների և բարձրագույն կրթության կենտրոնի PhD միջազգային դպրոցը հայտարարել է 2017-18 ուսումնական տարվա համար կրթաթոշակների տրամադրման մրցույթ: Կրթաթոշակները տրամադրվելու են 3 տարով, այդ ընթացքում շահառուներն ապահովվելու են կացարանով և սննդով:

Մրցույթի վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ կենտրոնի կայքից: Հայտերն ընդունվում են առցանց եղանակով, մինչև 2017 թ. մայիսի 31-ը: