ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հայ-ռուսական համատեղ հետազոտություններ՝ ԱՐԵԱԼ-ի շնորհիվ

07.11.2019

Ռուսական մեծ լսարան ունեցող պարբերականներն անդրադարձել են ՔԵՆԴԼ սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտի ԱՐԵԱԼ (AREAL-Advanced Research Electron Accelerator Laboratory) գիտահետազոտական գծային արագացուցչի  միջոցով կատարված հետազոտության արդյունքներին: Հետազոտությունը հայ գործընկերների հետ միասին կատարել են Ռուսաստանի Դաշնության  Ա. Ի. Բուռնազյանի անվան դաշնային բժշկական կենսաֆիզիկական կենտրոնի, Ն. Ն. Սեմյոնովի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի և Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի   գիտնականները: Հայկական կողմից մասնակցել են «Քենդլ» ինստիտուտի, ԵՊՀ-ի և ՀՀ ԳԱԱ մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի գիտնականները:

Ուսումնասիրության առարկան կենդանի բջիջների վրա արագացուցչի միջոցով ստացված էլեկտրոնային փնջի գերկարճ իմպուլսների ազդեցությունն է:

 

Հոդվածները կարող եք կարդալ հետևյալ հղումներով՝

https://www.gazeta.ru/science/news/2019/10/31/n_13643360.shtml

https://indicator.ru/biology/uchenye-vyyasnili-kak-izluchenie-lazernykh-uskoritelei-vliyaet-na-zhivye-kletki-03-11-2019.htm