ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

ՀՀ գիտության կոմիտեի նախագահի ուղերձը Գիտության համաշխարհային օրվա առթիվ

08.11.2019

Սիրելի՛ գիտնականներ և գիտաշխատողնե՛ր, շնորհավորում եմ Գիտության համաշխարհային օրվա կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ, առողջություն, ստեղծագործելու անսպառ եռանդ, համարձակ գաղափարներ և դրանց իրականացում:

Ժամանակակից արագ զարգացող աշխարհում  երկրների մրցունակությունը մեծապես կախված է նրանից, թե ինչքանով է երկիրը կարողանում ստեղծել ու ներդնել առաջատար, նորարարական տեխնոլոգիաներ: Գիտական մտքի կարևորությունն անհերքելի է հատկապես Հայաստանի նման փոքր և սահմանափակ բնական ռեսուրսներով երկրում: Հետևաբար, չափազանցություն չէ այն միտքը, որ երկրի ապագան ձեր ձեռքում է:

Ստեղծագործական հաջողություններ և ամենայն բարիք ձեզ՝ ի շահ մեր երկրի զարգացման:

                                                                                                                                          Սամվել Հարությունյան

 

 

Ի գիտություն

Գիտությանը օր նշելու առաջարկ արվել է 1999թ.-ին Բուդապեշտում կայացած Գիտության համաշխարհային գիտաժողովի ժամանակ՝ գիտության և հասարակության միջև շփումը սերտացնելու նպատակով:
2001 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 10-ը պաշտոնապես հայտարարեց որպես Գիտության համաշխարհային օր,  ավելի պաշտոնական` Գիտության համաշխարհային օր` հանուն խաղաղության և զարգացման (World Science Day for Peace and Development): Լայն մասշտաբով օրն առաջին անգամ նշվել է 2002թ.-ի նոյեմբերի 10-ին, որից հետո այն նշվում է ողջ աշխարհում: