ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

29.04.2019

Գիտական կազմակերպությունների գործունեության արդյունավետության գնահատման ցուցանիշների որոշման մեթոդաբանությունը մշակելու նպատակով ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում ստեղծվելու է աշխատանքային խումբ:

Աշխատանքային խմբում ընդգրկվել ցանկացողները մինչև 2019 թ. մայիսի 10-ը info@scs.am հասցեին պետք է ուղարկեն էլեկտրոնային նամակ՝ commission2019 առարկայական տողով (subject line):

Նամակին կից անհրաժեշտ է ներկայացնել դիմողի անձնական տվյալները (CV), այդ թվում՝ կոնտակտային:

Աշխատանքային խմբում ընդգրկված անձինք կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով: