ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Տեղի ունեցավ քննարկումների հարթակի երկրորդ հանդիպումը

05.10.2018

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում տեղի ունեցավ գիտությանը վերաբերող հարցերի քննարկման մշտական հարթակի երկրորդ հանդիպումը ոլորտի ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը ներկա գիտնականները կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանին ներկայացրեցին  իրենց  դիտարկումները ոլորտի խնդիրների վերաբերյալ: Ինչպես նախորդ հանդիպման ժամանակ, այս  հանդիպման ընթացքում հնչած հարցերը նույնպես հիմնականում վերաբերում էին  կոմիտեի կազմակերպած մրցույթների հայտերի գնահատման չափանիշներին, մասնավորապես` հայտերի փորձաքննության ժամանակ շահերի բախման խնդիրներին, հումանիտար և բնագիտական մասնագիտությունների նկատմամբ մոտեցումներին և այլն: Հնչեցին նաև երիտասարդներին գիտության մեջ պահելու, պետության կողմից գիտական աշխատանքների հրապարակմանն աջակցելու վերաբերյալ հարցեր:

Բարձրացված խնդիրների կապակցությամբ Վարդան Սահակյանը, մանրամասն պարզաբանումներ տալով, ներկայացրեց կոմիտեի դիրքորոշումը:

Հիշեցենք, որ հանդիպումները կազմակերպվում են  յուրաքանչյուր ամսվա առաջին ուրբաթ օրը, ժամը 15:00-18:00-ը, Գիտության կոմիտեի նիստերի դահլիճում (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ): Կոմիտեն կոչ է անում  շահագրգիռ անձանց ակտիվորեն մասնակցել այդ քննարկումներին` նպաստելով գիտության ոլորտում գործող ծրագրերի բարելավմանն ու նորերի մշակմանը:

 

 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին