ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Քննարկումներ կոմիտեում

10.06.2019

Հունիսի 14-ին ժամը 16.00-ին Գիտության կոմիտեում նախատեսվում է կազմակերպել հանրային քննարկում գիտության ոլորտի Միջնաժամկետ ծախսերի ծրագրի և ՀՀ 2020թ. պետական բյուջեի  հայտի նախագծի նախնական տարբերակների վերաբերյալ՝ հրավիրելով ոլորտում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և հայտատու գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավումը գիտության ոլորտի ծրագրերի կազմմանը, ինչպես նաև հայտատու կազմակերպությունների հետ համագործակցությունը հնարավորություն կտա գործընթացը դարձնել առավել թափանցիկ, իսկ ծախսերի ծրագրերն՝ առավել նպատակային ու հիմնավոր:

Քննարկումների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը սահմանված ժամկետում կհրապարակվի Գիտության կոմիտեի կայքում և կտրամադրվի ՀՀ ֆինանսների նախարարությանը: