ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Նոյեմբերի 10-ը Գիտության համաշխարհային օրն է

10.11.2021

Սիրելի' գիտնականներ և գիտաշխատողներ,

2001 թ.-ին  ՅՈՒՆԵՍԿՕ-ն նոյեմբերի 10-ը հայտարարել է Գիտության համաշխարհային օր` հանուն խաղաղության և զարգացման (World Science Day for Peace and Development):

Այս օրը ևս մեկ առիթ է ընդգծելու ձեր աշխատանքի կարևորությունը: Ավելորդ է կրկնել, որ սահմանափակ բնական ռեսուրսներով և բարդ աշխարհաքաղաքական դիրքով երկրի համար գիտության և տեխնոլոգիաների զարգացումն այլընտրանք չունի, իսկ հետպատերազմական բարդ իրավիճակում հայտնված երկրում կառավարության կողմից ոլորտի ֆինանսավորման էական ավելացումը մեզ պարտավորեցնում է անմնացորդ և առավելագույնս արդյունավետ օգտագործել մեր գիտական ներուժը՝ երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմակայելու համար:

Անսպառ եռանդ  ու ստեղծագործական հաջողություններ ենք մաղթում ձեզ, թող ձեր ամենահամարձակ գաղափարներն իրականություն դառնան և իսկապես ծառայեն մեր երկրի խաղաղությանն ու զարգացմանը:

 

ՀՀ գիտության կոմիտե