ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կազմակերպության ընտրության մրցույթ

11.02.2022

Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» միջոցառման իրականացման համար Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեն հայտարարում է կազմակերպության ընտրության ՄՐՑՈՒՅԹ: Մրցույթի արդյունքում նախատեսվում է ընտրել կազմակերպություն, որը մրցութային հիմունքներով երիտասարդ շահառուներին կարող է տրամադրել ֆինանսական աջակցություն հետևյալ ուղղություններով.

-         Երիտասարդ գիտնականների միջազգային գիտական գործուղումների և շարժունակության ծրագրեր,

-         գիտական միջոցառումների կազմակերպում,

-         գիտական դրամաշնորհների տրամադրում,

-         գիտական միջազգային հրապարկումների որակական և քանակական աճին նպաստող ծրագրերի կազմակերպում,

-         օտարերկրյա պետությունների անվանի գիտնականների դասախոսությունների կազմակերպում,

-         գիտության ոլորտում երիտասարդների ներգրավման կամ առաջընթացին միտված այլ ծրագրեր:

Մրցույթի մասնակցության հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2022 թվականի մարտի 2-ը:

 

«Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին» պետական աջակցություն» միջոցառման իրականացման համար կազմակերպության ընտրության մրցույթի հայտի ձևը