ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Տեղեկատվական հանդիպում՝ հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագրի վերաբերյալ

11.08.2022

Օգոստոսի 16-ին, ժամը 15:00-ին ՀՀ գիտության կոմիտեում (Օրբելի եղբայրների 22, 8-րդ հարկ) տեղի կունենա «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր» (ARPI)   մրցույթի  վերաբերյալ տեղեկատվական հանդիպում:

Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիրը նախատեսված է փորձառու հետազոտողների համար, որոնք ցանկանում են իրականացնել իրենց նորարար հետազոտական գաղափարները՝ ստեղծելով հետազոտական խմբեր Հայաստանի գիտական ինստիտուտներում:


Ծրագիրը բաց է գիտության տարբեր ճյուղերում գիտական ցանկացած գործունեություն ծավալած, տարբեր ազգության կամ տարիքի թեկնածուների համար, որոնք վերջին չորս տարվա ընթացքում 12 ամսից ավելի չեն աշխատել կամ չեն ապրել Հայաստանում: