ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Հորիզոն-2020» ծրագրի հետ կապված խորհրդատվություն՝ Թբիլիսիում

11.11.2019

Ս.թ. նոյեմբերի 18-ից 20-ը Թբիլիսիում կանցկացվի «Գիտատեխնիկական հայտերի նախագծում» խորագրով եռօրյա ճամբար (Proposal Writing Camp), որի հիմնական նպատակն է ԵՄ «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակներում սպասվող մրցույթների հնարավոր մասնակիցներին հայտերի նախագծման համար անհրաժեշտ գիտելիքների տրամադրումը: Մասնակիցները տեղեկություն կստանան հայտերի կարևոր կետերի, կառուցվածքի, գնահատման չափանիշների մասին: Միջոցառման ընթացքում կարող է տրամադրվել նաև անհատական փորձագիտական խորհրդատվություն այն գիտնականներին, ովքեր հետաքրքրված են կոնկրետ մրցույթով կամ արդեն նախագծում են հայտը:

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ կայքում` https://h2020-proposal-writing-camp-georgia-armenia.service-facility.eu/en/registration: Կայքում տեղադրված է նաև միջոցառման օրակարգը:

Մասնակիցների համար կգործի անվճար տրանսպորտ Երևանից Թբիլիսի` հետադարձով: