ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ԳՊԿ «Ոսկե մեդալ»՝ Յուրի Շուքուրյանին

10.11.2015

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ ԳԱԱ նախագահության ընդլայնված նիստ, որը նվիրված էր ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Շուքուրյանին:

Նիստի ընթացքում ՀՀ ԿԳՆ ԳՊԿ նախագահ Ս. Հարությունյանը անվանի գիտնականին հանձնեց Գիտության պետական կոմիտեի «Ոսկե մեդալ»՝ հիմնարար և կիրառական գիտությունների բնագավառում արդիական խնդիրների հետազոտություններում ձեռքբերումների, գիտական կադրերի պատրաստման և գիտության ոլորտի զարգացման գործում ունեցած ավանդի և ներդրումների համար:

Շնորհավորելով գիտնականին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ՝ Ս. Հարությունյանը, մասնավորապես, նշեց. « Ձեր գիտական և գիտակազմակերպական տևական և արդյունավետ գործունեությունն արժանի է բարձր գնահատանքի: Անգնահատելի է Ձեր ավանդը ինֆորմատիկայի, հաշվողական տեխնիկայի և ինֆորմացիոն համակարգերի զարգացման բնագավառներում: Դուք երկար տարիներ ղեկավարել և Ձեր հարուստ փորձն եք փոխանցել ոլորտի երիտասարդներին: Այսօր էլ շարունակում եք Ձեր դասախոսական-մանկավարժական հայրենանվեր և շնորհակալ աշխատանքը:

Հարգելի՛ պարոն Շուքուրյան, Հայաստանի գիտական հանրության և իմ անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ այդ արգասաբեր գործունեության համար, և մաղթել առողջություն ու անսպառ եռանդ:»: