ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Տեղի կունենա գիտաչափության հարցերին նվիրված աշխատաժողով

13.09.2019

Սեպտեմբերի 26-ին, ժամը 13.00-18.00-ը, Երևանում կայանալիք «Կոմպյուտերային գիտություն և ինֆորմացիոն տեխնոլոգիաներ 2019» գիտաժողովի շրջանակներում տեղի կունենա «Scientometrics in Practice» աշխատաժողովը։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան ստանալ ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ։ Մասնավորապես, Clarivate Analytics-ի ներկայացուցիչ Վարվարա Սոսեդովան կներկայացնի Web of Science-ում տեղեկության որոնման առանձնահատկությունները, ինչպես նաև Web of Science-ին կից համակարգում՝ Publons-ում,  գիտնականի անձնական պրոֆիլ ստեղծելու և հետաքրքրող ոլորտի առաջատար գիտական ամսագիր գտնելու և ամսագրի ինդիկատորներին ծանոթանալու բոլոր հերթական քայլերը։

Գիտական տեղեկատվության վերլուծության և մոնիթորինգի կենտրոնի  աշխատակիցները կներկայացնեն գիտատեղեկատվական շտեմարանների, գիտաչափական ցուցիչների, գիտական հրապարակումների և ամսագրերի միջազգային չափորոշիչների մասին ամփոփ տեղեկատվություն,կանդրադառնան նաև հումանիտար և հասարակական գիտություններում գիտաչափության կիրառման առանձնահատկություններին և հանդիպող բարդություններին։

Վրաստանից հրավիրված մասնագետները կներկայացնեն իրենց փորձը գիտաչափության ոլորտում:

Դասախոսությունների վերջում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա անձամբ փորձելու ստեղծել իր գիտական գործունեությունը նկարագրող էջը Publons համակարգում, ինչպես նաև` Journal Citation Report համակարգում գտնել իրեն հետաքրքրող ամսագիրը:

Աշխատաժողովին մասնակցելու համար կարող եք կարճ նամակ ուղարկել csiam@ipia.sci.am էլեկտրոնային հասցեով:

Գիտաժողովի ամբողջական ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով` https://csit.am/2019/schedule.php: