ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հաստատվել են 2021/2022 ուստարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը

13.05.2021

ՀՀ կառավարության մայիսի 13-ի նիստում հավանություն տրվեց «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին:

Որոշմամբ 2021/2022 ուսումնական տարվա դոկտորանտուրայում ձևակերպվելու 10 տեղ է  հատկացվել՝ բնական, հասարակական, հայագիտական և հումանիտար գիտությունների ու ճարտարագիտություն և տեխնոլոգիա բնագավառներով:

Տեղերն ըստ մասնագիտությունների բաշխելիս հաշվի են առնվել, ՀՀ տնտեսության կարիքներից բխող և միջազգային մակարդակին համապատասխանող գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող համապատասխան մասնագետների առկայության անհրաժեշտությունը, ինչպես նաև բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների թվաքանակը, տարիքային շեմը, ձևակերպված դոկտորանտների թիվն ու անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը:

Նախագծի ընդունումն ուղղված է գիտության ոլորտի կադրային ներուժի արդյունավետ վերարտադրությանը, գիտության ոլորտի՝ բարձր որակավորում ունեցող երիտասարդ մասնագետներով համալրմանը, ինչպես նաև հանրապետության կարիքների բավարարման համար անհրաժեշտ նոր հետազոտական ուղղությունների կայուն զարգացման կադրային հենքի ապահովմանը: