ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ֆիզիկական կոլոքվիումի առաջիկա հանդիպումը կկայանա հունվարի 26-ին

14.01.2022

Ուշադրություն. ֆիզիկական կոլոքվիումի առաջիկա հանդիպումը, նախօրոք հայտարարված հունվարի 19-ի փոխարեն, տեղի կունենա ս.թ. հունվարի 26-ին, 15:00-ին:  ՀՀ ԳԱԱ ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտուտի գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Արամ Մանուկյանը հանդես կգա   «Ածխածնային և մետաղ-ածխածնային նանոկառուցվածքների սինթեզը և կիրառության ոլորտները» թեմայով:

Կենսաբանական կոլոքվիումի հանդիպման օրը չի փոխվել, այն տեղի կունենա ս.թ. հունվարի 20-ին, ժամը 13:30-ին, ՀՀ ԳԱԱ Լ. Ա. Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում: Ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Նաիրա Այվազյանը հանդես կգա «Թունաբանություն, զարգացման միտումներն ու հեռանկարները» թեմայով: