ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Կֆինանսավորվի 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 6 դպրոց

14.05.2021

 ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2021 թ. մայիսի 13-ի N 11-Ա/Ք  հրամանով հաստատվել են

-  ՀՀ 2021 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք գիտական միջոցառումների ցանկը

ՀՀ 2021 թ. պետական բյուջեից ֆինանսավորվելիք երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը:

2021 թվականին Գիտության կոմիտեի միջոցով կֆինանսավորի 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 6 դպրոց:

 

Ուշադրություն.

Ցանկերում ընդգրկված կազմակերպություններին խնդրում ենք միջոցառումից առնվազն երկու շաբաթ առաջ pr.scs@scs.am էլեկտրոնային հասցեով ՀՀ գիտության կոմիտե ներկայացնել միջոցառման անցկացման և մասնակցության պայմանների վերաբերյալ հայտարարություն, իսկ միջոցառումից հետո եռօրյա ժամկետում` միջոցառման կայացման մասին համառոտ տեղեկատվություն` կոմիտեի պաշտոնական կայքում  հրապարակելու նպատակով: