ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ատոմային տեխնոլոգիաների երեկո՝ Թումոյի այգում

15.07.2021

Արևելյան Եվրոպայում «Ռոսատոմ»-ի տարածաշրջանային կենտրոնը ս.թ. հուլիսի 30-ին կազմակերպում է «Ատոմային տեխնոլոգիաների երեկո» խորագրով միջոցառում, որը տեղի կունենա Թումոյի այգում (ք. Երևան, Հալաբյան 16), ժամը 19:00-21:00-ին:

Միջոցառմանը կարող են մասնակցել բուհերի ուսանողները և բարձր դասարանի աշակերտները:

Միջոցառման նպատակն է բարձրացնել երիտասարդների տեղեկացվածությունը ատոմային տեխնոլոգիաների՝ ոչ էներգետիկ նպատակներով օգտագործման վերաբերյալ: Նախատեսվում են դասախոսություններ միջուկային բժշկության, գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, տիեզերական հետազոտությունների ոլորտներում խաղաղ ատոմի գործածության վերաբերյալ, ինչպես նաև՝ նշված թեմաներով վիկտորինաներ:

Միջոցառման ֆեյսբուքյան էջը