ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

16.08.2019

 ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարությունից տեղեկացնում են «NAUKA 0+» 9-րդ համառուսաստանյան գիտության փառատոնի շրջանակներում անցկացվող միջազգային մրցույթների մասին, որոնց կարող են մասնակցել դպրոցականներ, ուսանողներ, ասպիրանտներ, դասավանդողներ ու գիտնականներ նաև Հայաստանից:   

Փառատոնի շրջանակներում, մասնավորապես, հայտարարված են հետևյալ մրցույթները.

1. «Ապագայի գիտնական» բարձր դասարանի աշակերտների գիտատեխնիկական աշխատանքների միջազգային մրցույթ (հայտերի ընդունման վերջնաժամկետ`13.09.2019 թ.),

2. «Գիտության աշխարհը երեխաների աչքերով» մանկական նկարների մրցույթ (վերջնաժամկետ`13.09.2019 թ.),

3. ,,Science is magic'' գիտական շոուների միջազգային մրցույթ (վերջնաժամկետ` 02.09.2019 թ.),

4. «Նկարահանիր գիտությունը» գիտական տեսանյութերի և լուսանկարների մրցույթ (տեսանյութերի ընդունման վերջնաժամկետ` 02.10.2019 թ.):

 

Փառատոնի և մրցույթներին մասնակցության պայմանների մասին մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ http://festivalnauki.ru/ կայքից, ինչպես նաև ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության գրությունից: