ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Աշխատավարձի ամսական մինչև 2 միլիոն դրամ փոխհատուցում բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավող կազմակերպությունների համար

15.08.2022

Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ մշակված նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում։ Նախագծի նպատակն է բարձրացնել գործող ընկերությունների արտադրողականությունը երկու հիմնական միջոցներով՝ աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների և խթանել գիտահետազոտական գործունեությունը։

Ով կարող է դիմել․ բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման աջակցության համար կարող են դիմել առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են բարձր որակավորում ունեցող մասնագետների (ԲՈՈՒՄ)։ ԲՈՈՒՄ է համարվում այն մասնագետը, ով ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է Հայաստանից դուրս և բավարարում է հետևյալ պայմաններից գոնե մեկին՝

o  ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի  առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մասգիստրոսի և/կամ դոկտորի որակավորում/աստիճան։

կամ

o  ունի նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ  Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia ինդեքսներում ներառված աշխարհում առաջատար ընկերություններից որևէ մեկում

Աջակցության չափը

o  Բակալավրի, մագիստրոսի կոչում ունեցող, կամ առաջատար արտասահմանյան ընկերություններից որևէ մեկում առնվազն 10 տարվա փորձ ունեցող ԲՈՈՒՄ-երի ներգրավման դեպքում կազմակերպությանը կփոխհատուցվի վճարված աշխատավարձի 20%-ը, սակայն ոչ ավելի քան ամսական 1 000 000 ՀՀ դրամ:

o  QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի  առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկից դոկտորական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-երի ներգրավման դեպքում կազմակերպությանը կփոխատուցվի վճարված աշխատավարձերի 50%-ը, սակայն ոչ ավելի քան ամսական 1 500 000 ՀՀ դրամը,

o  QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի  առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկից դոկտորական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-երի ՀՀ ԲՈՒՀ-երում դասավանդելու դեպքում համալսարանին կփոխհատուցվի աշխատավարձի 70%-ը, սակայն ոչ ավելի քան գումարային ամսական 2 000 000 ՀՀ դրամը:

Փոխհատուցման կարգը Փոխհատուցումները փոխանցվում են տնտեսավարողների դիմումներում նշված բանկային հաշիվներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15 օրվա ընթացքում: Փոխհատուցումները տրամադրվում են դիմումի հաստատումից սկսած իրար հաջորդող 36 ամիսների համար։  Աջակցությունը տրամադրվում է այն պայմանով, որ աջակցության համար դիմելուն նախորդող առնվազն 2 ամսվա (անընդմեջ)  ընթացքում ԲՈՈՒՄ-ը հանդիսացել է տվյալ տնտեսավարողի աշխատակից: Հայտադիմումները պետք է լրացնել և ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն։

 

 Տեղեկատվության աղբյուրը՝ Հայաստանի ներդրումային խորհուրդ

 

 

Միջոցառումների վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի ասուլիսից՝ https://armenpress.am/arm/multimedia/videos/2597/