ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՄՐՑՈՒՅԹ

02.11.2018

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեն և Հիմնարար հետազոտությունների բելառուսական հանրապետական հիմնադրամը, 2010 թվականի նոյեմբերի 4-ին կնքված համաձայնագրի  շրջանակներում  հայտարարում են գիտական հետազոտությունների համատեղ նախագծերի աջակցության «ՀՀ ԿԳՆ ԳԿ - ՀՀԲՀՀ - 2018»  ՄՐՑՈՒՅԹ:

Մրցույթի մասնակցության հայտը լրացնում և Գիտության կոմիտե է ներկայացնում գիտական խմբի հայաստանյան կողմի ղեկավարը՝ կոմիտեի հայտերի և հաշվետվությունների առցանց համակարգի միջոցով (grants.scs.am)՝ մինչև 2018  թ. դեկտեմբերի 14-ը,  ժամը 18:00 ներառյալ:

Պահանջվող փաստաթղթերը կոմիտե են ներկայացվում առձեռն՝ աշխատանքային օրերին, ժամը 10:00-13:00 և 14:00-17:00 (Օրբելի եղբայրների 22, 7-րդ հարկ, 708 սենյակ), կամ փոստով (Երևան 0028, Օրբելի եղբայրների 22)՝ մինչև 2018 թ. դեկտեմբերի 21-ը ներառյալ:

Մանրամասների համար կարող եք զանգահարել 210 140 (+112) կամ (+115) հեռախոսահամարներով:

 

Մրցույթի հրավերի փաթեթը