ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

«Green Days 2021» միջազգային հանդիպումների շարք՝ բիզնեսի և տեխնոլոգիաների վերաբերյալ

17.09.2021

Լիոնում կայանալիք «Pollutec Trade Show»-ի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 12-ից 15-ը տեղի կունենա «Green Days 2021» միջոցառումը, որին հնարավոր կլինի մասնակցել նաև առցանց:

Միջոցառումն ունի B2B ձևաչափ և նախատեսված է շրջակա միջավայրի, էներգետիկայի և ցիրկուլյար (շրջանաձև) տնտեսության ոլորտներին առնչվող ՓՄՁ-ների, հետազոտական կենտրոնների, գործակալների, ներդրողների, կլաստերների և այլ ներկայացուցիչների համար:

Այլ մանրամասներին և գրանցման կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ կայքէջից՝ https://green-days-pollutec-2021.b2match.io/:

Գրանցման վերջնաժամկետը ս.թ. սեպտեմբերի 24-ն է: