ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ուշադրություն

18.03.2021

Եվրոպական հանձնաժողովի հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրենությունը տեղեկացնում է, որ ս.թ մարտի 18-ին, Երևանի ժամանակով ժ. 12:30-14:30-ին (9:30 – 11:30 CET) առցանց տեղի կունենա Եվրոպական նորարարական խորհրդի (ԵՆԽ) մեկնարկի արարողությունը, որը կներառի եվրոպական կառույցների և ղեկավարների ելույթներ, ինչպես նաև Եվրոպայի տնտեսական վերականգնմանը ԵՆԽ-ի ներդրման վերաբերյալ առաջատար անհատ ձեռներեցների, ներդրողների և հետազոտողների բանավեճեր։

Ս.թ մարտի 19-ին՝ Երևանի ժամանակով ժ. 12:30-19:00-ին (9:30 – 16:00 CET) կկազմակերպվի «ԵՆԽ դիմումատուների օր» միջոցառումը,  որի ընթացքում կտրամադրվի խորհրդատվական տեղեկատվություն ԵՆԽ-ի գործունեության և վերջինիս կողմից իրականացվող ծրագրերին դիմելու կարգի մասին։

Երկու միջոցառումներն էլ կհեռարձակվեն «EU Science & Innovation» յութուբյան ալիքով։ Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ հետևյալ հղմամբ՝ https://www.linkedin.com/posts/easme_eueic-innovation-activity-6775696456776003584-Phj7/։

 

Եվրոպական հանձնաժողովի հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրենությունը տրամադրել է նաև «Հորիզոն Եվրոպա» ծրագրի վերաբերյալ փաթեթ՝ հայաստանյան շահագրգիռ շրջանակներում տարածելու նպատակով:  Փաթեթը ներառում է հետևյալ հղումները՝

  1. լրամշակված կայք՝ https://ec.europa.eu/info/horizon-europe_en
  2. գովազդային հոլովակ՝ https://audiovisual.ec.europa.eu/en/video/I-201086?lg=EN%2FEN
  3. ծրագրի մասին ամփոփ փաթեթ ՝ https://op.europa.eu/en/publication-detail/-/publication/eef524e8-509e-11eb-b59f-01aa75ed71a1/language-en/format-PDF/source-190728921
  4. ծրագրին մասնակցելու վերաբերյալ տեղեկատվական գրքույկ՝ https://op.europa.eu/en/publication-detail/-/publication/a1c3da18-01fe-11eb-974f-01aa75ed71a1