ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Ինովացիոն համագործակցության խմբի հերթական նիստը

31.05.2010

Մայիսի   25-26-ը «Անի» հյուրանոցում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցում էին  Ռուսաստանի Դաշնության, Ղազախստանի, Ուկրաինայի,  Բելառուսի, Մոլդովայի և  Հայաստանի  ներկայացուցիչները: Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ,  աշխատանքային խմբի անդամ  Ս. Հարությունյանը: Նիստի օրակարգում ընդգրկված  էին ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման  աշխատանքների ընթացքին,  Ծրագրի էսքիզային նախագծին, Ծրագրի   ազգային պետական պատվիրատուների  կողմից  ներկայացված  նյութերին, Ծրագրի շրջանակներում մշակվող ինովացիոն պիլոտային  նախագծերին և նորմատիվ-իրավական, մեթոդաբանական և տեղեկատվական բազայի   մշակման ընթացքին  վերաբերող  հարցեր:

 

Քննարկումների  արդյունքում  մասնակիցների   կողմից  ընդունվեց  արձանագրություն:

 

ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն համագործակցության միջպետական նպատակային ծրագրի մշակման աշխատանքային խմբի հաջորդ նիստը  տեղի կունենա  ս. թ. հուլիսին Ալուշտայում (Ուկրաինայի Հանրապետություն):

 

Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին