ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Կրթական հետազոտություններին նվիրված միջազգային հեղինակավոր համաժողովը՝ Երևանում

19.01.2022

2022 թ. օգոստոսի 22-26-ը Երևանում տեղի է ունենալու Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) ամենամյա համաժողովը (ECER 2022):    

Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողովներ (ECER), որոնք անց են կացվում որևէ անդամ երկրում: Համաժողովներն իրենց շուրջն են հավաքում ավելի քան 2000 պատվիրակների աշխարհի 43 երկրներից և համարվում են ոլորտի կարևորագույն իրադարձություններից: 2022 թվականի համաժողովի անցկացման վայր ընտրվել է Երևանի պետական համալսարանը, որը 2014-ից Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի անդամակցությամբ դարձել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ:

Երևանում կայանալիք ECER 2022 համաժողովի թեման է՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա»:

Համաժողովի կազմակերպիչներն ակնկալում են հայաստանյան բուհերի և գիտակրթական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը ECER 2022 համաժողովին:

Մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել https://www.conftool.com/ecer2022/index.php?page=login  հարթակում՝ մինչև  2022 թ. հունվարի 31-ը:

Հարցերի և այլ մանրամասների համար կարող եք գրել ecer2022_yerevan@ysu.am էլ. հասցեին:

Համաժողովին մասնակցելու վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ  https://eera-ecer.de/ecer-2022-yerevan/  հղումով և  կից առդիրներից:

 

Առդիր 1

Առդիր 2