ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Վեբինար՝ նվիրված «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի կայքի հնարավորություններին

19.05.2021

Եվրոպական hանձնաժողովը ս.թ. մայիսի 27-ին՝  Երևանի ժամանակով ժամը 12:00-ին (ըստ CEST-ի՝ Ժամը 10:00-ին), կազմակերպում է «The Funding & Tenders Portal for Beginners» խորագրով առցանց վեբինար, որի հիմնական նպատակն է ծանոթացնել «Հորիզոն Եվրոպա» շրջանակային ծրագրի կայքի հնարավորություններին:

Վեբինարը տեղի կունենա YouTube հարթակում, մասնակցության համար նախապես գրանցում չի պահանջվում: Վեբինարի օրակարգը, ուղիղ միացման հղումը և այլ մանրամասներ հասանելի են https://ec.europa.eu/research/participants/docs/h2020-funding-guide/other/event210527.htm կայքում: