ՀՀ կրթության և գիտության նախարարություն Գիտության կոմիտե

Պարզաբանում Դ. Իոաննիսյանի դեմ ներկայացված հայցադիմումի վերաբերյալ

26.06.2018

ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի:

Հայցադիմում ներկայացնելու հիմք են հանդիսացել պատասխանող Դանիել Իոաննիսյանի կողմից Սամվել Հարությունյանի հասցեին արված մի շարք արտահայտություններ (մասնավորապես՝ կոռուպցիոն բնույթի երևույթներում ներգրավվածություն), որոնք արատավորում են ոչ միայն Սամվել Հարությունյանի պատիվն ու արժանապատվությունը, այլև ստվերում են ողջ ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի հեղինակությունը:

Ներկայացված հայցադիմումով Սամվել Հարությունյանը դատարանին մասնավորապես, խնդրել է՝

1. Դանիել Արայի Իոաննիսյանին պարտավորեցնել «Պանարմենիան մեդիա գրուպ» ՓԲԸ-ին պատկանող tert.am էլեկտրոնային լրատվամիջոցով հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները:

2. Որպես պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի փոխհատուցում, Դանիել Արայի Իոաննիսյանից հօգուտ Սամվել Գառնիկի Հարությունյանի բռնագանձել 2.000.000 (երկու միլիոն) ՀՀ դրամ:

Առաջիկայում նախատեսվում է նաև ներկայացնել հայցապահանջի ավելացում:

 

Հ.Գ.Սամվել Գառնիկի Հարությունյանի օգտին բռնագանձված ողջ գումարը տրամադրվելու է Հայաստանի մանկատներից մեկին: