ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Վեբինարներ՝ MSCA PF 2023 մրցույթին դիմելու համար

20.03.2023

EURAXESS Worldwide նախաձեռնության շրջանակներում  2023 թ․ մայիսի վերջին կազմակերպվելու են վեբինարներ, որոնց մասնակցելու են ԵՄ «Հորիզոն Եվրոպա» Մարի Սկլոդովսկա-Կյուրի հետդոկտորական կրթաթոշակների 2023 թ․ մրցույթին (MSCA PF 2023) դիմելու պատրաստվող առաջատար գիտնականներ ողջ աշխարհից։

Վեբինարների նպատակն է կապ ստեղծել գիտնականների և MSCA PF 2023 մրցույթի շրջանակում նրանց հյուրընկալելու պատրաստ կազմակերպությունների միջև։ Յուրաքանչյուր երկրից վեբինարին կարող են մասնակցել 5 կազմակերպություններ, որոնց կտրվի 5 րոպե ժամանակ անգլերենով գիտնականերին կազմակերպությանը և հյուրընկալման հնարավորություններին ծանոթացնելու համար։

Վեբինարներին մասնակցել ցանկացող կազմակերպությունները պետք է լրացնեն կցված ֆայլը անգլերենով և մինչև սթ ապրիլի 27-ը ուղարկեն Գիտական և նորարարական գործընկերությանն աջակցման կենտրոն (էլ. փոստ՝ anahit.khachikyan@sipac.am։

Մարի Սկլոդովսկա-Կյուրի հետդոկտորական կրթաթոշակ ստանալու համար շահագրգիռ գիտնականները դիմում են ներկայացնում հյուրընկալող կազմակերպության հետ միասին, որը կարող է լինել համալսարան, հետազոտական հաստատություն, ՓՄՁ կամ այլ կազմակերպություն՝ հիմնված ԵՄ անդամ կամ «Հորիզոն Եվրոպա»-ին ասոցացված երկրում: Հյուրընկալող կազմակերպությունը հանդիսանում է ծրագրի շահառուն և ստանում է ֆինանսավորում:

Բոլոր գիտակարգերը բաց են կրթաթոշակների համար։

Մանրամասներ`

About MSCA

MSCA PF call 2023