ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ուշադրություն. կարգեր են փոփոխվել

20.06.2019

ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2019 թ. հունիսի 17-ի «ՀՀ գիտության կոմիտեի նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 14-ի N 51-Ա հրամանում փոփոխություններ կատարելու մասին» N 19-Ա/Ք հրամանով փոփոխվել են Գիտական միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգը  և  Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի կարգը:

Այսուհետ կազմակերպությունները հաջորդ տարվա ընթացքում նախատեսվող գիտական միջոցառման կամ երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտերը կոմիտե կարող են ներկայացնել մինչև ընթացիկ տարվա հուլիսի 31-ը` նախկին մարտի 31-ի փոխարեն:

 

Նոր կարգերով հաստատված ձևաթղթերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով`

 

Գիտական միջոցառման կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտի ձև

 

Երիտասարդ գիտնականների դպրոցի կազմակերպման համար ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի հայտի ձև

 

ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ անցկացված գիտական միջոցառման հաշվետվության ձև

 

ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ անցկացված երիտասարդ գիտնականների դպրոցի հաշվետվության ձև