ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

22.03.2016

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» գործողությունների գլոբալ ծրագրի աջակցությամբ մեկնարկել է երիտասարդ ձեռներեցների մրցույթը: Այն համաշխարհային յուրահատուկ առցանց հարթակ է` նորարար երիտասարդներին համախմբելու և վերջիններիս կայուն զարգացման նպատակների կիրարկմանն ուղղված ստեղծագործական գաղափարներն ու նախագծերը իրականացնելու համար:

Մրցույթին մասնակցելու համար հարկավոր է առցանց գրանցվել և ներկայացնել ստեղծագործական գաղափարներն ու նախագծերը:

Մրցույթի մասնակցելու մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով` https://www.entrepreneurship-campus.org/; https://www.entrepreneurship-campus.org/competition-terms/:

Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է ս.թ. հունիսի 30-ը: