ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Հանդիպում UNECE-ի ներկայացուցիչների հետ

23.05.2019
image descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage descriptionimage description

Մայիսի 23-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեում տեղի ունեցավ հանդիպում կոմիտեի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) ներկայացուցիչների միջև: Հանդիպման նպատակը ՄԱԿ-ի ԵՏՀ ինովացիոն քաղաքականության ենթատարածաշրջանային զեկույցի նախապատրաստական աշխատանքներն էին: Զեկույցում բազմակողմանիորեն գնահատվելու է Արևելյան Եվրոպայում և Կովկասում ինովացիայի բնագավառում առկա վիճակն ու ներուժը, որը պետք է տպագրվի 2020 թվականին:  Հանդիպմանը մասնակցելու համար Հայաստան էր ժամանել Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունը՝ ՄԱԿ-ի ԵՏՀ ինովացիոն քաղաքականության զարգացման բաժանմունքի ղեկավար Ռալֆ Հեյնրիխի գլխավորությամբ:

 Հանդիպմանը հյուրերին ողջունեց Գիտության կոմիտեի նախագահը՝ բարձր գնահատելով ՄԱԿ-ի հետ համագործակցությունը գիտության ոլորտում. «Ձեր կողմից 2013-2014 թթ. պատրաստված «Հայաստանի ինովացիոն զարգացման զեկույցում» հանգամանորեն ներկայացված են ՀՀ գիտական և գիտատեխնիկական ոլորտը, ազգային գիտաինովացիոն համակարգն ու քաղաքականությունը, գիտություն-արտադրություն կապն ու ինովացիոն գործընթացներում համագործակցությունը, ինովացիոն ձեռնարկատիրության ֆինանսավորման խնդիրները:

Կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը ներկայացրեց ՀՀ-ում գիտության զարգացման ուղղությամբ կատարվող բարեփոխումները, կոմիտեի դերը և կատարած աշխատանքները վերջին տարիներին: Նա կարևորեց այս հանդիպումը ոլորտի հետագա քաղաքականությունը մշակելու և գիտաինովացիոն գործունեությունը կազմակերպելու գործում:

ՄԱԿ-ի ԵՏՀ ինովացիոն քաղաքականության զարգացման բաժանմունքի ղեկավար Ռալֆ Հեյնրիխը ևս շնորհակալություն հայտնեց հայ մասնագետներին համատեղ աշխատանքի համար:

Հանդիպման երկրորդ մասին մասնակցում էին նաև գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք ներկայացրեցին գիտաինովացիոն ոլորտում իրականացրած ծրագրերն ու իրենց խնդիրները:   

 

 Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին