ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Միջոցառումներ աստղադիտարանում՝ կոմիտեի ֆինանսական աջակցությամբ

23.07.2021

Ս․թ․ սեպտեմբերին ՀՀ գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում տեղի կունենա 2 գիտական միջազգային միջոցառում՝ «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ը և «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակին (BAO-75):

 

«Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ը կանցկացվի սեպտեմբերի 13-17-ը։ Այն նպատակ ունի համախմբել սկսնակ աստղագետների և հարակից ոլորտների մագիստրոսների ու ատենախոսների։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 10-ը։ Դպրոցի մասին առավել մանրամասն այստեղ՝ https://www.bao.am/meetings/meetings/2RASS/index.html։

 

«Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 20-24-ը և նվիրված կլինի աստղագիտության առաջատար դերին գիտության ու մշակույթի մեջ, ինչպես նաև մարդկային գործունեության այլ ոլորտներում։ Գիտաժողովը նպատակ է հետապնդում բնական և հասարակական գիտությունների մեջ հաստատել ավելի լավ համագործակցություններ։ Խրախուսվում է այն գիտնականների մասնակցությունը, ովքեր աշխատում են աստղաֆիզիկայի ոլորտում՝ հիմնվելով քիմիայի, կենսաբանության և այլ գիտությունների խորը իմացության վրա։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է։ Գիտաժողովի մասին առավել մանրամասն այստեղ՝ https://www.bao.am/meetings/meetings/BAO75/index.html։