ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Օմանում տեղի կունենա Գիտության 3-րդ փառատոն-սիմպոզիումը

23.08.2022

2022թ հոկտեմբերի 10-15-ը Օմանում տեղի կունենա Գիտության 3-րդ փառատոն-սիմպոզիումը, որին հրավիրված են մասնակցելու բուհերը և գիտական կազմակերպությունները։

Մասնակցության դիմումներն ընդունվում են հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ osf@moe.com կամ http://osf.om/reg հղումով։

Օմանի գիտության փառատոնը հասարակության բոլոր շերտերի համար նախատեսված միջոցառում է, որտեղ գիտությունը ներկայացվում է ինտերակտիվ, արտասովոր կերպով, ինչը նպաստում է գիտության նկատմամբ դրական վերաբերմունքի ձևավորմանը, ինչպես նաև խրախուսում է երիտասարդներին շարունակել կրթություն ստանալ այս ոլորտում։

Առաջին փառատոնին, որը կայացել է 2017 թվականին, այցելուների թիվը երեք օրվա ընթացքում հասել է ավելի քան 100 հազարի, իսկ 2019-ին անցկացված երկրորդ փառատոնին՝ 184 հազարի։

Փառատոնը նպատակ ունի օժանդակելու մի համայնքի ձևավորմանը, որը առաջընթաց է գրանցում և նվիրված է գիտական ու տեխնոլոգիական զարգացմանը՝ ավելի լավ ապագա երաշխավորելու համար։

Փառատոնի մասին մանրամասները՝ http://scs.am/files/Oman-Science-Festival.pdf