ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Տեղեկատվական միջոցառում՝ նվիրված «Հորիզեոն Եվրոպա» Մարի Սկլոդովսկա-Կյուրի Անձնակազմի փոխանակումներ մրցույթին

23.11.2022

ՀԵ ՄՍԿ Անձնակազմի փոխանակումները խթանում է նորարարական միջազգային, միջոլորտային և միջդիսցիպլինար համագործակցությունը գիտահետազոտության և նորարարության ոլորտում՝ անձնակազմի փոխանակման և նորարարական շղթայի բոլոր փուլերում գիտելիքների ու գաղափարների փոխանակման միջոցով:

ՄՍԿ անձնակազմի փոխանակումների երկրորդ մրցույթը բացվել է 2022 թվականի հոկտեմբերի 7-ին, վերջնաժամկետը 2023 թվականի մարտի 8-ն է (HORIZON-MSCA-2022-SE-01):

Այս առիթով Եվրոպական հանձնաժողովը կազմակերպում է առցանց տեղեկատվական միջոցառում՝ նվիրված ՄՍԿ անձնակազմի փոխանակումներ մրցույթին, որը տեղի կունենա 2022 թվականի դեկտեմբերի 7-ին։

Միջոցառումը լինելու է անգլերեն, մասնակցությունն անվճար է:

Նրանք, ովքեր հետաքրքրված են միջոցառմամբ, կարող են լրացնել հատուկ հարցումը՝ մինչև միջոցառումը ներկայացնելու իրենց հետաքրքրող հարցերը:

Միջոցառման օրակարգին ծանոթանալու և միջոցառմանը միանալու համար խնդրում ենք հետևել այս հղմանը։

Աղբյուր՝ sipac.am