ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ստորագրվել է հայ-իտալական գիտական կապերի ամրապնդմանն ուղղված հուշագիր

31.07.2018

Հուլիսի 31-ին ՀՀ ԿԳՆ գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը և Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Վինչենցո Դել Մոնակոն  ստորագրել են  Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի և Իտալիայի Հանրապետության ազգային հետազոտական խորհրդի միջև գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

Հուշագրի շրջանակներում երկու պետությունների գիտնականների և գիտահետազոտական խմբերի միջև համագործակցության ձևավորման և ամրապնդման նպատակով նախատեսվում են գիտական սարքերի համատեղ օգտագործման հնարավորության ստեղծում, գիտական տեղեկատվության և կադրերի փոխանակում, գիտագործնական հանդիպումների, սեմինարների, գիտաժողովների անցկացում, ինչպես նաև` համատեղ հետազոտական ծրագրերի իրականացում: Հուշագրի համաձայն` կողմերից յուրաքանչյուրը կհոգա իր պետության ներկայացուցիչների մասնակցության ծախսերը:

 

Հուշագրի ստորագրման արարողությունից լուսանկարներ