ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

Ի գիտություն

24.01.2023
Clarivate ընկերությունն ամեն ամիս կազմակերպում է անվճար վեբինարներ՝ նվիրված Web Of Science հարթակին, գիտաչափությանը և գիտական գործընթացին վերաբերող տարբեր հարցերի։
 
https://clarivate.libguides.com/CA հղումով կարող եք ծանոթանալ մեր տարածաշրջանի համար առաջարկվող վեբինարներին, գրանցվել դրանց մասնակցելու համար, ինչպես նաև դիտել անցած որոշ վեբինարների տեսագրությունները: Առաջիկա վեբինարները տեղի կունենան հունվարի 25-ին (Web of Science Core Collection-ի հնարավորությունները գիտական գործունեության համար) և հունվարի 31-ին (Գիտական հետազոտությունների ֆինանսավորման մասին):
 
Clarivate ընկերության կազմակերպած բոլոր առցանց ուսուցողական հանդիպումների ցանկին կարող եք ծանոթանալ https://clarivate.com/webofsciencegroup/training/  հղումով: