ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե

ՀՕՖ-ը դրամաշնորհներ է տրամադրել գիտնականներին

24.05.2021

Մայիսի 21-ին Հայ օգնության ֆոնդը 28 դրամաշնորհ է տրամադրել հայաստանցի գիտնականներին՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, քիմիայի, ֆիզիկայի, աստղագիտության, գյուղատնտեսության, հնագիտության, պատմության, բժշկության և այլ ոլորտներում գիտական հետազոտություններ իրականացնելու համար:

2001 թվականից իրականացվող մրցույթին այս տարի ներկայացվել է 169 գիտական հայտ, որոնցից հաղթող է ճանաչվել  28-ը: Ընտրված ծրագրերից 6-ի դրամաշնորհի գումարը հատկացվել է ՀՀ գիտության կոմիտեի կողմից՝ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի շրջանակներում  կազմակերպված մրցույթի արդյունքում շահած գիտական թեմաների ֆինանսավորման  նպատակով:

 

Մանրամասներ՝ https://armenpress.am/arm/news/1053004/