ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Գիտության կոմիտե

Ի գիտություն

24.06.2020

Սլովենիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովը հրավիրում է  մասնակցելու «Բաց կրթություն՝ ավելի լավ աշխարհի համար» խորագրով համաշխարհային առցանց մենթորական ծրագրին, որը կազմակերպվում է Նովա Գորիցայի համալսարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Բաց տեխնոլոգիաները բաց կրթական աղբյուրների և բաց կրթության համար» ամբիոնի (UNESCO Chair on Open Technologies for Open Educational Resources and Open Education) կողմից:

 

Ծրագրի վերաբերյալ մանրամասներին կարելի է ծանոթանալ կից ներկայացվող  տեղեկատվությունից, http://www.ung.si/en/  կայքից, ինչպես նաև՝ ս.թ. հուլիսի 2-ին կազմակերպվող տեսակոնֆերանսից, որին հնարավոր է միանալ  https://oe4bw.miteam.si/  հղումով: